A
A
14 երկրներում ջերմաստիճանային նոր ռեկորդներ են սահմանվել
Աջակցիր «Ա1+»-ին«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լեւոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
2024 թվականին 14 երկրներում
ջերմաստիճանի նոր բացարձակ առավելագույններ են սահմանվել, գրում է Guardian պարբերականը՝ մեջբերելով կլիմայագետ Մաքսիմիլիանո Հերերային։ Թերթի մեջբերված տվյալների համաձայն՝ 2024 թվականին ջերմաստիճանի նոր բացարձակ առավելագույններ են սահմանվել
Կոստա Ռիկայում՝ 41,5 °C,
Կոմորում՝ 36,2 °C,
Կոնգոյում՝ 39,6 °,
Մալդիվներում՝ 35,1 °,
Տոգոյում՝ 44°,
Մալիում՝ 48,5°,
Բելիզում՝ 42,3°,
Չադում՝ 48°,
Կամբոջայում՝ 42,8°,
Գանայում՝ 44,6°,
Լաոսում՝ 43,7°,
Պալաուում՝ 35,6°,
Եգիպտոսում՝ 50,9°,
Մեքսիկայում՝ 52°։
Պարբերականը նշում է, որ 2024 թվականին տարբեր երկրներում գրանցվել են նաև 130 ամսական
ջերմային ռեկորդներ, իսկ տասնյակ հազարավոր տեղական առավելագույններ գրանցվել են աշխարհի տարբեր մոնիտորինգային կայաններում։
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կանխատեսմամբ, գլոբալ ջերմաստիճանը կարող է հասնել ռեկորդային առավելագույնի առաջիկա հինգ տարում: Դրան կնպաստեն ջերմոցային գազերը և օվկիանոսային հոսանքների փուլերի փոփոխությունը Լա-Նինայից մինչև Էլ-Նինյո: Այս երեւույթը կազդի ոչ միայն մոլորակի միջին ջերմաստիճանի, այլև տեղումների ռեժիմի վրա։ Հոսանքների փուլերի փոփոխության առանձնահատկությունն այն է, որ Լա-Նինայի ժամանակ մթնոլորտից ջերմությունն ինտենսիվորեն գնում է դեպի օվկիանոս, իսկ Էլ-Նինյոյի ժամանակ հոսքը գնում է օվկիանոսից դեպի մթնոլորտ։ Փոխանակման գործընթացը սկսվել է 2023 թվականի ամռանը։