A
A
Վրաստանը պատրաստ է «վերագործարկել» հարաբերությունները ԱՄՆ-ի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստանը պատրաստ է «վերագործարկել» հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Ես հետաքրքիր հանդիպում ունեցա սենատոր Ջին Շահինի և կոնգրեսական Մայք Թըրների հետ, մենք քննարկեցինք ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ընթացիկ հարաբերությունների հարցը։ Ես հաստատեցի Վրաստանի պատրաստակամությունը՝ վերսկսել ու «վերագործարկել» հարաբերությունները ԱՄՆ-ի հետ»,- Xի-ի իր միկրոբլոգում գրել է Վրաստանի վարչապետը։
Նշենք, որ Վրաստանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումից հետո ԱՄՆ հայտարարել էր, որ վերանայելու է իր հարաբերությունները Վրաստանի հետ։ Ավելի ուշ էլ ԱՄՆ հայտարարեց, որ դադարեցնում է Վրաստանին հատկացվող օգնության ծրագիրը։