A
A
Թուրքիան մարդկության դեմ նոր հանցագործություն կատարելու մեղադրանք է ներկայացրել Իսրայելին
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիան մարդկության դեմ նոր հանցագործություն կատարելու մեղադրանք է ներկայացրել Իսրայելին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գազայի հատվածում դպրոցի շենքի հրթիռակոծմանը կատարած անդրադարձում արձանագրել է Թուրքիայի արտգործնախարարությունը։
«Իսրայելը մարդկության դեմ նոր հանցագործություն է գործել՝ հաշվեհարդար տեսնելով Գազայի Դարաջի թաղամասի դպրոցի շենքում ապաստանած ավելի քան հարյուր խաղաղ բնակիչների հետ: Այս հարձակումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Նեթանյահուի կառավարությունը ցանկանում է ձախողել կայուն հրադադարի հասնելու վերաբերյալ բանակցությունները: Այդ հանցագործությունների մեղսակից են միջազգային այն դերակատարները, որոնք քայլեր չեն ձեռնարկում Իսրայելին կանգնեցնելու համար»,- նշվում է հայտարարությունում։