Բացել լրահոսը Փակել լրահոսը
454396788_1041614064001931_7734966875559574874_n
A A
Պաշտոնական

2 պորտուգալացի եռամարտի մարզիկներ հիվանդացել են Սեն գետում լողալուց հետո. Արմեն Մուրադյան

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վարակիչ հիվանդությունները չեն շրջանցում նաև Փարիզի օլիմպիական խաղերը.

2 պորտուգալացի եռամարտի մարզիկներ հիվանդացել են Սեն գետում լողալուց հետո: Պորտուգալիայի հավաքականի 4 անդամներից երկու եռամարտիկ, ովքեր Սեն գետում լողացել են, բաց են թողել Փարիզ 2024 Օլիմպիական խաղերի իրենց եռամարտի մրցումներն աղիքային վարակի պատճառով: Տղամարդ մարզիկի կլինիկական ախտանշաններն ավելի ցայտուն էին, քան նրա կին գործընկերոջ մոտ, հայտնում է Պորտուգալիայի օլիմպիական կոմիտեն (COP): «Նրա կլինիկական վիճակն այժմ կայուն է, և COP-ի առողջապահական խումբն անում է ամեն ինչ պահպանողական բուժում ապահովելու համար, մարզիկը օլիմպիական ավանում է»,- ասված է COP-ի օգոստոսի 7-ի հայտարարության մեջ։ COP-ն ավելացրել է. «Վերջին մի քանի օրվա ընթացքում կին մարզիկի մոտ նույնպես դրսևորվել են նմանատիպ ախտանիշներ, բայց ավելի թեթեև ընթացքով»։

Բելգիան նույնպես չի մասնակցել Փարիզում կայացած եռամարտի խառը փոխանցումավազքին [5 օգոստոսի 2024] այն բանից հետո, երբ կին մարզիկը հիվանդացել է և նահանջել մրցույթից։ Նրա հետ միասին ևս 3 եռամարտիկ ավելի քան 100-ից, ովքեր մասնակցել են տղամարդկանց և կանանց մրցավազքերին հուլիսի 31-ին հիվանդացել են հաջորդ օրերին, թեև անհասկանալի է արդյո՞ք ջուրն էր պատճառը:

Մարզիկների մոտ զարգացած աղիքային վարակի նախնական պատճառը հավանաբար աղիքային ցուպիկի էնթերոպաթոգեն տարբերակն է, ինչը խոսում է գետի աղիքային աղտոտվածության մասին, սակայն չի բացառվում նաև հիվանդության վիրուսային կամ մակաբուծային ծագումը:

​Հարկ է նշել, որ մի քանի բացառություններով, Սենում լողալն արգելված է 1923թ.-ից, քանի որ ջուրը չափազանց աղտոտված է եղել: Փարիզը ձեռնարկել է հավակնոտ ծրագիր, 1,4 միլիարդ եվրո արժողությամբ` ենթակառուցվածքների բարելավումներ ապահովելու և լողը գետում հնարավոր դարձնելու նպատակով։ Ներդրումը ներառում է հսկա ավազանի կառուցում` անձրևաջրերի ավելցուկը հավաքելու, կեղտաջրերն ու կոյուղաջրերը գետից հեռացնելու համար: