Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՆԱՀՎ2024-1024x683 (1)
A A
Պաշտոնական

Պաշտոնատար անձի կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի դեպք է բացահայտվել

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի երկու ծառայող մարտի 21-ի առավոտյան կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի վարորդի թույլ տված ճանապարհային երթևեկության կանոնների երեք խախտման վերաբերյալ չեն կազմել արձանագրություն. վարորդն ազատվել է վարչական պատասխանատվությունից: Հետագայում ծառայողն ընդունել է վառելիք տալու վարորդի առաջարկը և վերցրել այն:

Բացի այդ, մայիսի 9-ի երեկոյան նույն գումարտակի մեկ այլ պարեկ, տեղեկանալով, որ մի քաղաքացի իր «Օպելով» խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, արձանագրության մեջ մուտքագրել է կեղծ տեղեկություններ և վարչական պատասխանատվության է ենթարկվել վարորդի ընկերը:

Ծառայողական քննության արդյունքներով ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն:

Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից։