Բացել լրահոսը Փակել լրահոսը
87
A A
Սպորտ

ՕԽ-2024․ Սլավիկ Գալստյանը դժվարին հաղթանակ տարավ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը ծանր հաղթանակով մեկնարկեց Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերում․ գրում է armsport-ը։

Սլավիկ Գալստյանը մեկնարկային՝ 1/8-րդ եզրափակիչ գոտեմարտում հաշվով հաղթեց Պանամերիկյան խաղերի կրկնակի չեմպիոն, Պանամերիկյան առաջնության եռակի հաղթող, Էկվադորի ներկայացուցիչ Անդրես Ռոբերտո Մոնտանյո Արոյոյին։ Քառորդ եզրափակիչում Գալստյանի մրցակիցը կլինի Ֆրանսիայի ներկայացուցիչ Մամադաս Սիլան։