Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայփոստ
A A
Պաշտոնական

Փորձել է բացել «Հայփոստի» բաժանմունքի եվրոպատուհանը և գողություն կատարել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները օգոստոսի 4-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ անհայտ անձը պտուտակահանի միջոցով փորձել է բացել Վաղարշապատ քաղաքի Մանուշյան փողոցում գտնվող «Հայփոստի» բաժանմունքի եվրոպատուհանը և գողություն կատարել։

Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանների ու քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է գողության փորձը կատարողի ինքնությունը:

Մուսալեռ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը հայտնաբերվել, գողության փորձի կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: