A
A
Ռուսական սահմանապահների դուրս բերումը «Զվարթնոց» օդանավակայանից «ողջունելի քայլ կլինի ճիշտ ուղղությամբ». պետքարտուղարություն
Աջակցիր «Ա1+»-ինAmerikayidzayn.com-ը գրոմ է՝ Ռուսական սահմանապահ անձնակազմի դուրս բերումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «ողջունելի քայլ կլինի ճիշտ ուղղությամբ»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ ի պատասխան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուսական ուժերի դուրս բերման մասին հարցին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Իր խոսքում, Պատելը մասնավորապես ասել է.
«Այն [ռուսական սահմանապահ անձնակազմի ներկայությունը], իհարկե, մտահոգիչ զարգացում էր։ Ես լրացուցիչ մանրամասներ չունեմ այս զարգացումներից զատ... Բայց, իհարկե, [ռուսական սահմանապահ ուժերի դուրս բերումը] ողջունելի քայլ կլինի ճիշտ ուղղությամբ»,- ասել է փոխխոսնակը: