A
A
Ինչո՞վ է կարևոր կրծքով կերակրումը
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարարությունից հայտնում են․
Կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում բացառապես կրծքով կերակրումն ապահովում է փոքրիկի սնուցման համար անհրաժեշտ բոլոր նյութերը:
Կարևոր է իմանալ, որ այս ընթացքում երեխան բացի կրծքի կաթից այլ սննդի կամ ջրի կարիք ՉՈՒՆԻ:
Իսկ ահա 6 ամսականից հետո երեխան նորմալ աճի և զարգացման համար նաև հավելյալ սննդի կարիք ունի:
Այս շրջանում էլ կրծքի կաթը շարունակում է մնալ էներգիայի և բարձր կալորիականության սննդի աղբյուր, այնպես որ խորհուրդ է տրվում կրծքով կերակրումը շարունակել մինչև 2 տարեկան և ավելի այնքան, որքան ընդունելի է մոր և մանկան համար: