Բացել լրահոսը Փակել լրահոսը
453505984_818101607175440_75831390610932327_n
A A
Պաշտոնական

Ահազանգ է ներկայացրել ՄԻՊ-ին՝ հայտնելով, որ Ոստիկանության ծառայողները բռնություն են գործադրել իր եղբոր նկատմամբ

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են․

Օգոստոսի 1-ին փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգ է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին՝ հայտնելով, որ Ոստիկանության ծառայողները բռնություն են գործադրել իր եղբոր՝ Արամ Երիցյանի նկատմամբ և նրան ձերբակալել ու տեղափոխել են Ոստիկանության Արաբկիրի բաժին: ‼️
 
Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել վերոնշյալ բաժին, առանձնազրույց է տեղի ունեցել Արամ Երիցյանի հետ:
Առանձնազրույցի ընթացքում վերջինս ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները: Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են նաև նրա մոտ առկա մարմնական վնասվածքները:
 
Այցի ընթացքում արձանագրվել է, որ Արամ Երիցյանին օգնություն տրամադրելու նպատակով հրավիրվել է նաև շտապ բժշկական օգնության խումբ:
 
Այցի արդյունքներն ամփոփվել են, Պաշտպանի հանձնարարությամբ նախաձեռնվել է նշված հարցի քննարկման ընթացակարգ: Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում դեպքի հանգամանքները քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քննության առարկա դարձնելու հանգամանքը, որպիսի պահանջով կդիմի իրավասու պետական մարմիններին: