A
A
ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Շվեյցարիայի կառավարությանն ու ժողովրդին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Շվեյցարիայի կառավարությանն ու ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ-ում ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։
«Հայաստանը գնահատում է Շվեյցարիայի հետ հարաբերությունները, որոնք կառուցված են ընդհանուր արժեքների և վստահության վրա, ինչպես նաև ակնկալում է ամրապնդել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում», - նշված է ԱԳ նախարարության շնորհավորական ուղերձում։