Բացել լրահոսը Փակել լրահոսը
զինվոր
A A
Քաղաքականություն

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ աջակցություն ստանալ

Կառավարության որոշմամբ, անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ կհատկացվեն:

Որոշմամբ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին հատկացնել 13,800.0 հազար դրամ՝ 1068 ծրագրի 12001 միջոցառման շրջանակներում:

Որոշմամբ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրման համար մինչև 2024 թվականի մայիս և հունիս ամիսները՝ ներառյալ սահմանված ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի հուլիս և օգոստոս ամիսները՝ ներառյալ:

Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300 000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: