Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԵՔՎ և ենթակա ստորաբաժանումների ծառայողների հետ (տեսանյութ)

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հուլիսի 31-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողներ, ինչպես նաև ՆԳ նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Վահե Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարության բարեփոխումները՝ մասնավորապես անդրադառնալով նոր ձևավորվող Համայնքային ոստիկանության կադրային համալրման գործընթացին։ Համայնքային ոստիկանության ձևավորման գործընթացում նախարարը կարևորել է միջազգային փորձի ներդրումը, նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ ակտիվ համագործակցությունը։ Անդրադառնալով նոր համայնքային ոստիկանի գործառույթներին՝ ՆԳ նախարարը նշել է, որ ստորաբաժանումն իրականացնելու է հանցագործությունների կանխարգելում, ընտանեկան բռնության դեպքերին հակազդելու, անչափահասներին հանցավորությունից զերծ պահելու, ինչպես նաև համայնքների հետ ակտիվ աշխատանք։ Վահե Ղազարյանը ընդգծել է, որ ուշադրության կենտրոնում են համայնքային ոստիկանության տեխնիկական հագեցվածության հարցերը. ստորաբաժանումը հագեցած է լինելու հատուկ սարքավորումներով և տրանսպորտային միջոցներով։ ՆԳ նախարարը ծառայողներից հետաքրքրվել է ատեստավորման գործընթացում գրանցած արդյունքներից, նաև հորդորել ակտիվացնել մասնակցությունը, ինչը կնպաստի սոցիալական երաշխիքների բարելավմանը։ Քննարկվել են նաև ծառայողների կարգապահությանն առնչվող հարցեր։