Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 31-ը հուլիսի․ Ես պապուասներին չեմ զանգել (տեսանյութ)

Հայաստանի պահպանողական կուսակցության առաջնորդ Միքայել Հայրապետյանը 1999-ի հուլիսի 31-ին հայտարարում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի հոկտեմբերյան ընտրություններում պաշտպանում է Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ, Հայաստանի քաղաքացի Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի թեկնածությունը; Հայրապետյանը խնդիր չի տեսնում, որ ինքը քաղաքական գործիչ լինելով խառնվում է կրոնական կառավարման գործերին։

2000 թվականի այս օրը խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին իր մոտ է հրավիրում Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը; Այս կանայք միայն մեկ բան են պահանջում՝ բացահայտել ծառայության ընթացքում իրենց որդիներին սպանողներին։

Մի քանի քաղաքական գործչի սպանության համար ցմահ դատապարտված Արմեն Տեր Սահակյանի փաստաբանն ասում է, որ նրան առավելագույն պատիժ են սահմանել Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք չտալու համար։Սակայն նախաքննության ընթացքում քննիչներին հաջողվել էր կորզել այդպիսի ցուցմունք

2000 թվականի այս օր հայտնի է դառնում, որ շուտով Հայաստանի ջրային համակարգը կաշխատի ջրաչափերով ։Գյուղատնտեսության նախարարությունում մրցույթին մասնակցող 7 կազմակերպությունից որ մեկը պիտի արտադրի ջրաչափ։

Այս քաղաքացին 2000 թվականի այս օրերին «Արմենթելից» տեղեկանում է, որ մեկ ամիս առաջ ինքը զանգել է Հնդկական օվկիանոսում գտնվող մի կղզի Դիեգո Գարսիա անունով, որտեղ ապրում են պապուասներ։

 Արմավիրի մարզի Հացիկ ավանում ոռոգման ջրի բացակայությունը 2001-ի հուլիսի 31-ի շոգ օրը տեղացիներին ստիպել էր փակել Արմավիր-Գյումրի կենտրոնական մայրուղին։

Հոկտեմբերի 27-ին տուժած պատգամավորները 2001-ի այս օրը դատավարության ժամանակ հնարավորություն ունեցան Նաիրի Հունանյանին անձամբ հարցնել՝ ովքե՞ր են ծծել ժողովրդի արյունը։ «Բոլորը, ովքեր իշխանության մաս էին»,-ասում է ամբաստանյալը։ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այլ հարց ուներ։ Ի դեպ, այս դատավարության ժամանակ տուժողներն իրար հետեւից լքում են դատարանի դայլիճը չստանալով իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, իսկ մեղադրող կողմը դժգոհում է, որ ամբաստանյալին հարցեր տալու համար տուժողներ չկան։

Զեյթունի ուսանողական հանրակացարանի 8-րդ մասնաշենքի բնակիչներին 2001-ի այս օրերին կառավարությունը հրահանգել է մինչեւ օգոստոսի 1-ը ազատել շենքը։ Բնակիչները կասկածներ ունեն, որ կառավարությունն ուզում է շենքը սեփականաշնորհել ։

2007-ի հուլիսի 31-ին ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն ասում է, որ Հայաստանում մարդիկ ոստիկանությունից ավելի են վախենում, քան հանցագործներից: «Միայն ոստիկանությանն ուղղված քննադատությունը բավարար չէ, անհրաժեշտ են համակարգային լուծումներ»,-ասում է ՀՀԿ-ական պատգամավորը: