Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչպես է ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանում Հանրային ռադիոյի տնօրենի ընտրությունը (տեսանյութ)

Հայաստանի, ինչպես ցանկացած այլ երկրի մեդիա ռեսուրսների վրա արևմտյան ազդեցության աճը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել։

Դրա մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության հանրային ռադիոյի տնօրենի ընտրությանը։

«Ամերիկացիներն ու ԵՄ-ակաները կոնյուկտուրային տրամաբանությամբ են գործում՝ նպատակ ունենալով ամենուր հասարակական կարծիքը շրջել ընդդեմ Ռուսաստանի։ Նրանք նաև ցանկանում են նսեմացնել ռուս-հայկական դարավոր բարեկամության և այն օգնության կարևորությունը, որը Մոսկվան ցուցաբերել և տրամադրում է եղբայրական Հայաստանին բոլորովին այլ ոլորտներում»,- հավելել է նա։