Բացել լրահոսը Փակել լրահոսը
GTvFrY4WMAAEpoI
A A
Պաշտոնական

Ռուբինյանը հայտնել է Քըլըչի հետ հանդիպմանը ձեռք բերված համաձայնությունների մասին

ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է ՀՀ-Թուրքիա սահմանին տեղի ունեցած Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ հանդիպմանը։

«Լավ հանդիպում ունեցա Սերդար Քըլըչի հետ Հայաստան-Թուրքիա սահմանին։ Վերահաստատեցինք նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները և համաձայնեցրինք վստահության ամրապնդման նոր միջոցները, ներառյալ` տեխնիկական պահանջների գնահատումը, որոնք թույլ կտան մեր երկրների միջև երկաթուղային կապի գործունեությունը»,-գրել է Ռուբինյանը X-ի իր միկրոբլոգում: