Բացել լրահոսը Փակել լրահոսը
453152436_461604303502344_5035216572120135989_n
A A
Պաշտոնական

Հրդեհ բժշկական կենտրոններից մեկի բակում․ տարհանվել են բուժառուներ

Հրդեհ բժշկական կենտրոններից մեկի բակում
 
Հուլիսի 29-ին, ժամը 20:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկի բակում։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ կենտրոնի աշխատակիցները տարհանել են 67 բուժառուի:
Փրկարարները հոսանքազրկել են շենքը և տարհանել 15 բուժառուի․ տուժածներ չկան:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։35-ին, մարվել՝ 20։51-ին։ Այրվել են բակում կուտակած կենցաղային իրեր, մասամբ ջերմահարվել 1-ին և 2-րդ հարկերի պատուհանների շրջանակները: