Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Գինեվետում տեղի ունեցած հանրային լսումներ․ ինչպիսի՞ն է ժողովրդավարությունը ՏԻՄ-երում.ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Հուլիսի 25-ին՝ ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում «Գինեվետում տեղի ունեցած հանրային լսումներ․ ինչպիսի՞ն է ժողովրդավարությունը ՏԻՄ-երում» թեմայով։ Բանախոսներ՝ ✅Օլեգ Դուլգարյան՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ ✅Ինգա Զարաֆյան՝ «Էկոլուր» ՀԿ ղեկավար Հուլիսի 10-ին Վեդի խոշորացված համայնքի Գինեվետ բնակավայրում տեղի ունեցան հանրային լսումներ՝ քննարկելու ցեմենտի գործարանի կառուցման հարցը։ Տեղական իշխանությունը չապահովեց բավարար պայմաններ՝ բոլոր շահագրգիռ կողմերի պատշաճ ներգրավման համար։ Չնայած նման լսումներին հանրության մասնակցության կարևորությանը, ոստիկանությունը վերահսկել էր միջոցառումը և սահմանափակել մուտքը՝ թույլ չտալով համայնքի և հարակից բնակավայրերի բնակիչներին ներկա գտնվել: Պաշտոնական պատճառաբանությունը դահլիճում տարածքի բացակայությունն էր, սակայն այս որոշումը փաստացիորեն բացառեց լայն հանրության մասնակցությունը քննարկմանը։ Այս միջադեպը ընդգծում է տեղական ժողովրդավարական գործընթացներում հասարակության իրական ներգրավվածության ապահովման մարտահրավերներն ու թերությունները, հատկապես երբ գերակշռում են ոչ հրապարակային վարքագիծը և սահմանափակող գործելակերպը։