Բացել լրահոսը Փակել լրահոսը
23.07.5
A A
Քաղաքականություն

Իշխան Սաղաթելյանը ԵԽ-ում անդրադարձել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման խնդրին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հուլիսի 23–ին Եվրոպական խորհրդարանում հանդիպումներ է ունեցել ԵՄ օրենսդիր իշխանության մի շարք ներկայացուցիչների հետ։

Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խմբի անդամ Լուկաս Ֆուրլասի, Սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի անդամ Կոստաս Մավրիդեսի, Եվրոպայի պահպանողականների և կոնսերվատիվների քաղաքական խմբի անդամ Չարլի Վայմերսի հետ հանդիպումների ընթացքում Սաղաթելյանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանականներին   Հայաստանին ու Արցախին առնչվող խնդիրների վերաբերյալ տարիներ շարունակ դրսևորած սկզբունքային դիրքորոշման համար:

Իշխան Սաղաթելյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Հայաստանին ուժի սպառնալիքով միակողմանի զիջումների պարտադրման շարունակական քաղաքականության անընդունելի լինելու հանգամանքը ներկայացնելով տարածաշրջանի համար նման քաղաքականության ապակայունացնող ազդեցությունները:

Հատուկ անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման խնդրին այդ հարցում կարևորելով Ադրբեջանի վրա միջազգային ճնշում բանեցնելու անհրաժեշտությունը:

Քննարկվել են Ադրբեջանում կայանալիք COP-29 համաժողովին միջազգային պատվիրակությունների մասնակցությանը վերաբերող հարցեր։

Պատգամավորները քննարկել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) ամբողջական կիրառման անհրաժեշտությանը:

 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի
Հանրային կապերի գրասենյակ