Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Դրա արտացոլումն էր, որ ՌԴ-ն համաձայնեց հայ-ադրբեջանական սահմանից հանել իր սահմանապահներին․ Բադալյան (տեսանյութ)

«Հայաստանը կարող է գնալ Բաքու մասնակցելու COP-29 համաժողովին և փաստարկված ցույց տալ, թե Ադրբեջանը որքան է հեռու կլիմայի, շրջակա միջավայրի պաշտպանությունից»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն՝ անդրադառնալով այդ համաժողովին Ադրբեջանի հրավերքին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին հրավիրել է նոյեմբերին մասնակցել Բաքվում տեղի ունենալիք ՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխությանը վերաբերող այդ համաժողովին։

Քաղաքական մեկնաբանը գտնում է, որ Հայաստանը մինչև մասնակցելը պետք է Ադրբեջանի առաջ ռազմագերիները բաց թողնելու պայման դնի։ Հ․ Բադալյանը, սակայն, չի կարծում, որ Բաքուն բոլոր գերիներին բաց կթողնի։ 

«Ադրբեջանը տեսանելի ապագայում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը բաց չի թողնի»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում