Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Տեղի է ունեցել Հայաստանում անցկացված «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը

 
Հուլիսի 24-ին տեղի է ունեցել միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հուլիսի 15-24-ը Հայաստանում անցկացված «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը։
 
Ղեկավար կազմը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ արդյունավետ փոխգործակցության,
համատեղ անցկացված վարժանքների հաջող իրականացման և փորձի
փոխանակման համար։
ՀՀ ՊՆ