Բացել լրահոսը Փակել լրահոսը
452477574_1000118938788050_4382765677601976107_n
A A
Պաշտոնական

Կարևորվել է ՀՀ-ում նոր էներգաբլոկ կառուցելու նպատակով Ֆրանսիայի մասնակցության հնարավորությունը. դեսպանն այցելել է ՀԱԷԿ

Հայկական ԱԷԿ է այցելել ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվյե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են եղել  նաև ֆրանսիական Ֆրամատոմ ընկերությունից Հայաստան ժամանած մասնագետները: 
 
ՀԱԷԿ-ի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կողմերին հետաքրքրող կարևոր հարցեր, անդրադարձ է կատարվել ՀԱԷԿ-ի գործունեության այն ոլորտներին, որտեղ հնարավոր է հայ-ֆրանսիական համագործակցությունը, ինչպես նաև նշվել են այն աշխատանքներն ու նախագծերը, որոնք հաջողությամբ իրականացվել են ՀԱԷԿ-ում Ֆրամատոմ ընկերության հետ համատեղ՝ ֆրանսիական տեխնոլոգիաների կիրառմամբ: 
 
«Արդեն իրականացվող կամ մոտ ապագայում նախատեսվող ծրագրերի շարքում հատկապես կարևորվեց  Հայաստանում նոր էներգաբլոկ կառուցելու նպատակով տարբեր երկրների հետ իրականացվող փոխգործակցությանը նաև Ֆրանսիայի մասնակցության հնարավորությունը: ՀԱԷԿ-ի ղեկավարությունը պատրաստակամություն հայտնեց համագործակցել ֆրանսիական կողմի հետ այս կարևոր հարցում և ուսումնասիրել ռեակտորային տեխնոլոգիաների վերաբերյալ առաջարկները:
 
Հանդիպման ավարտին կողմերը ներկայացրին իրենց առաջարկություները և հույս հայտնեցին, որ առաջիկայում հնարավոր կլինի արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն սկսել դիտարկված ոլորտներում», - ասվում է հաղորդագրությունում։