«ԿամԱԶ»-ը բարձված էր հաճարենու գերաններով. արտադրամասի սեփականատերը ձերբակալվել է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է բնապահպանական ոլորտի հանցագործությունների նախականխմանը, կանխմանը և բացահայտմանն ուղղված միջոցառումները։
Հերթական դեպքը արձանագրվել է հուլիսի 23-ին։ Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություն էին ստացել, որ 45-ամյա մի տղամարդ Գետահովիտ բնակավայրի իր փայտամշակման արտադրամաս «ԿամԱԶ»-ով գերաններ է տեղափոխում։
Տեղեկությունը ստուգվեց օպերատիվորեն։ Գետահովիտ բնակավայրի վերջնամասում բեռնատարը կանգնեցվեց։ Այն բարձված էր հաճարենու շուրջ 13 խ/մ գերաններով։ 68-ամյա վարորդը բեռի օրինականության վերաբերյալ փաստաթուղթ չուներ։ Նա ձերբակալվել և, բեռնատարով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժին։ Պարզվել է, որ ապօրինի գերանները պատկանում են արտադրամասի 45-ամյա տիրոջը։
«ԿամԱԶ»-ը տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հուլիսի 24-ին արտադրամասի 45-ամյա սեփականատերը հայտնաբերվել, ձերբակալվել և, քննիչի որոշմամբ, տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Կատավում է նախաքննություն։
Հիշեցնենք՝ բնապահպանական ոլորտի հանցագործությունները մշտապես ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում են։ Իսկ բնության և շրջակա միջավայրի հանդեպ վերաբերմունքը օրինապահ քաղաքացու նկարագրի կարևոր ցուցիչներից է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: