Բացել լրահոսը Փակել լրահոսը
755
A A
Քաղաքականություն

Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին

 
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին։
 
Նախարարը ողջունել է տիկին Ժակոբին և շնորհավորել նշանակման կապակցությամբ։ Սանոսյանն ընդգծել է, որ ՄԱԿ-ի հետ համատեղ մի շարք կարևոր ծրագրեր են իրականացվում և հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի։
Ֆղանսուազ Ժակոբը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար։
 
Տիկին Ժակոբը կարևորել է հատկապես աղետների ռիսկերի կրճատման ուղղությամբ տարվող աշխատանքը՝ ընդգծելով, որ դա իրենց հիմնական ուղղությունն է լինելու առաջիկայում։
 
Հանդիպման ժամանակ քննարկվել են համայնքային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ հարցեր։
 
Նախարար Սանոսյանը կարևորել է համայնքային ենթակառուցվածքների զարգացումը՝ որպես համայնքներում բնակչության բարեկեցիկ կյանքի ապահովման կարևոր նախադրյալ։ Կարևորվել է նաև ջրային համակարգերում առկա խնդիրների վերհանումը՝ հատկապես համայնքային մակարդակում։
 
Նախարարի խոսքով և’ ջրային, և’ աղբահանության ոլորտներում պետական տարբեր ծրագրեր իրականացվում են, բայց կարևոր է նաև համայնքային մակարդակում ծրագրերի իրականացումը։
 
Երկուստեք ընդգծվել է սահմանամերձ համայնքներում ծրագրեր իրականացնելու կարևորությունը։
 
Քննարկվել են մի շարք այլ հարցեր։