Բացել լրահոսը Փակել լրահոսը
1- (1)
A A
Մշակույթ

Արցախի պետական ջազ նվագախումբը հանդես կգա բացօթյա համերգով

Հուլիս 26-ինժամը 20:30-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի զբոսայգու բացօթյա բեմում հանդես կգա Արցախի պետական ջազ նվագախումբը (ղեկավար՝ Տիգրան Սուչյան):

Համերգին մասնակցում են նաև ժամանակակից հիփ-հոփ կատարող Նարեկ Հովսեփյանը (A-Chilla) և Ժաննա Դավթյանը (վոկալ)

Ծրագրում՝ հայկական և արտասահմանյան դասական ջազային և հեղինակային ստեղծագործություններ։

Արցախի պետական ջազ նվագախումբը հիմնադրվել է 2004-ին: Հիմնադրման օրվանից նվագախումբը բազմաթիվ ելույթներով հանդես է եկել Արցախի, Հայաստանի և ՌԴ բեմերում: