Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2024-07-22 202223
A A
Հասարակություն

Վանաձորում 60-ամյա կինը տան պատուհանները մաքրելիս 5-րդ հարկից վայր է ընկել ու մահացել

Երեկ՝ հուլիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տարոն 2 թաղամասի շենքերից մեկի բակում կնոջ դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայրում հայտնաբերվել է նույն թաղամասի բնակիչ 60-ամյա Ալլա Ս.-ի դին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը 5-րդ հարկում հյուրասենյակի պատուհանները մաքրելիս է եղել, երբ անզգուշաբար վայր է ընկել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ ձեռքում առկա է եղել պատուհանի ապակիները մաքրելու նպատակով օգտագործված մաքրման կտորը։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։