A
A
Մարզական միջոցառումներ՝ Օղակաձև այգում
Աջակցիր «Ա1+»-ինՄայրաքաղաքում մարզական կյանքն ակտիվացնելու նպատակով Կենտրոն վարչական շրջանում անցկացվել է բասկետբոլի 3X3 բաց գավաթի մրցաշար: Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության և «Սթրիթբոլ Արմենիայի» կազմակերպած միջոցառմանը մասնակցել են տարբեր երկրներից ժամանած կանանց և տղամարդկանց թիմերը: Հաղթողներն էին «Stars» և «Steal Shot» ակումբները: Երևանի սքեյթ-պարկում անցկացվել է նաև «Երևան ֆլաթ բաթլ 4» ամենամյա մրցույթը: Հաղթողները երեքն էին՝ Հայաստանից, ԱՄՆ-ից և ՌԴ-ից:
Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։