Բացել լրահոսը Փակել լրահոսը
Օգնության են հասել ջրափրկարարները
A A
Պաշտոնական

Ջրափրակարարներն ափից մոտ 500 մետր հեռավորության վրա նկատել են շրջված ջրային սկուտեր և երկու քաղաքացու

Օգնության են հասել ջրափրկարարները

Հուլիսի 22-ին, ժամը 15:19-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարներն ափից մոտ 500 մետր հեռավորության վրա նկատել են շրջված ջրային սկուտեր և երկու քաղաքացու։

Ջրափրկարարները ջրից դուրս են բերել քաղաքացիներին և ջրային սկուտերը։