Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Վեոլիա Ջրի» հետ պայմանագիրը վերանայելու առաջարկ ենք ուղարկել. Արեյան (տեսանյութ)

«Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկած հեղեղատար համակարգերն անմխիթար վիճակում են: Անհրաժեշտ է քաղաքը համալրել հեղեղատար նոր համակարգով: Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը ներկայացրեց, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականը կատարված է, այսինքն՝ ուսումնասիրվել է բացառապես գոյություն չունեցող համակարգի խնդիրը և եղած, բայց ոչ թողունակ կամ քայքայված, կիսատ-պռատ գործող հեղեղատար համակարգի վերակառուցման խնդիրը: Բակային տարածքների հեղեղատար համակարգը գործում է մոտ 40 տոկոսով, բազմաբնակարան շենքերն սպասարկողը մեծամասամբ նպատակին չի ծառայում: Մայրաքաղաքի 29 հասցեում (18,8 կմ-ոց) հեղեղատար համակարգը բացակայում է, առկա է կառուցելու անհրաժեշտություն, միևնույն ժամանակ 7,2 կմ-ոց հատվածում էլ համակարգը պետք է վերակառուցել:
 
Կամո Արեյանը նշեց, որ«Վեոլիա Ջրի» հետ քննարկվել է խնդիրը և նրա հետ պայմանագիրը վերանայելու առաջարկը դրական է գնահատվել: