A
A
Պեղումներ՝ Հերմոնի վանական համալիրի տարածքում
Աջակցիր «Ա1+»-ինՄեկնարկել են Հերմոնի վանական համալիրի տարածքում նախատեսված հետախուզական պեղումները
Ս.թ. հուլիսի 18-ից հետախուզական պեղումներ են իրականացվում ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս գետի ձորալանջին գտնվող Հերմոնի վանք վանական համալիրի տարածքում։ Վանական համալիրը նշանավոր հոգևոր կենտրոն լինելուց զատ՝ եղել է նաև գրչության արդյունաշատ կենտրոն, որտեղ ընդօրինակվել են մեծաթիվ ձեռագրեր։
Պեղումներն իրականացնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախումբը (արշավախմբի պետ՝ Մերի Սաֆարյան)։
Աշխատանքներն ընթանում են 16֊17֊րդ դդ. կառուցված Սբ. Գրիգոր Լուսավորիչ կիսավեր եկեղեցու արևելյան հատվածում։
Քարահողային լիցքի մաքրման արդյունքում արդեն իսկ գտնվել են խաչքարերի, արձանագիր սրբատաշ բեկորներ, ծածկասալերի կտորներ։
Պեղումներն ընթացքի մեջ են՝ նորանոր բացահայտումների ակնկալիքով։