A
A
Մակրոնը՝ Հայաստանին զենք մատակարարելու մասին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին X -ի իր միկրոբլոգում ներկայացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ։
«Նախագահ Էմանուել Մակրոնը՝ Հայաստանին ֆրանսիական զենք մատակարարելու մասին. բնական է պարզապես պատասխանել ինքնիշխան երկրի խնդրանքին, որը ցանկանում է զինվել և զգում է, որ կարող է այլ երկրի ագրեսիայի ենթարկվել», - Մակրոնի խոսքերն է մեջբերել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին։