Երեւանի մամուլի ակումբը մրցանակներ է հանձնել
Աջակցիր «Ա1+»-ինՏեղի ունեցավ Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ)՝ Էթիկական լրագրության մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:
ԵՄԱ-ն նպատակ ունենալով խրախուսել հայաստանյան լրատվամիջոցներում էթիկական լրագրության հետագա զարգացումը, մասնագիտական էթիկայի համընդհանուր կանոնների, «Հայաստանի լրագրողների եւ լրատվամիջոցների էթիկական սկզբունքների կանոնագրի» դրույթների հետեւողական պահպանումը՝ սահմանել է Էթիկական լրագրության ամենամյա մրցանակ։
Երեւանի մամուլի ակումբի՝ Էթիկական լրագրության 2024թ. մրցանակակիրները՝
- Արշալույս Մղդեսյան, «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստաընկերության հաղորդավար, քաղաքական մեկնաբան,
- Հայարփի Բաղդասարյան, «Ինֆոքոմ» առցանց պարբերականի լրագրող,
- Տիրայր Մուրադյան, «Հետք» պարբերականի լրագրող։
Մրցանակները հանձնեցին Երեւանի մամուլի ակումբի էթիկայի հանձնաժողովի նախագահ, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամ Վիգեն Սարգսյանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամ Նունե Սարգսյանը եւ «Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամ Դավիթ Ալավերդյանը։