A
A
Մարդիկ չեն ուզում հանք բացել, ուրեմն չպետք է բացվի. բողոքի ակցիա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿարմիրսարը գտնվում է Արարատի մարզի Արտաշատ և Վեդի համայնքների տարածքում։ Սարի կրաքարային պաշարների նկատմամբ հետաքրքրություններ ունեն մի քանի ընկերություններ։ Դրանցից մեկի՝ «Օրդ Գրուպի» քարի կորզման հայտն ամենամոտն է շահագործման թույլտվություն ստանալուն։ Ընկերությունն անցել է չորս հանրային լսումներ և ստացել Վեդիի համայնքապետարանի թույլտվությունը։
Տեղական իշխանությունները պահանջել են, որ շահագործողն իր շահույթի 10 տոկոսը տա համայնքին, հանքի աշխատատեղերի 70 տոկոսը՝ տեղի բնակիչներին։ Ընկերությունը համաձայնել է։
Այսօր տեղի է ունեցել հանքի շահագործման ազդեցության վերաբերյալ 4-րդ քննարկումը: Բնապահպանները դեմ են հանքի շահագործմանը:
Մանրամասները տեսանյութում