A
A
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման միջոց կիրառելու մասին․ փաստաբան
Աջակցիր «Ա1+»-ինՔննչական կոմիտեից քիչ առաջ տեղեկացրել են, որ միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման միջոց կիրառելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Դատական նիստի օրվա և ժամի մասին կհայտնեմ լրացուցիչ»,-գրել է նա։