Էս ծիրանը թափելու ենք կառավարության դեմը․ արտահանողները սնանկության եզրին են. epress.am (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստան գնացող ծիրանը, դեղձն ու սալորը փչանում է հայ-վրացական սահմանին և Արմավիրի պահեստներում։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մթերքի լաբորատոր փորձաքննության նախապայման է դրել արտահանողների առաջ։ Տնտեսվարողները բողոքում են՝ պիկ սեզոնին փորձաքննությունը ձգձգվում է, սպասում են օրերով, վերջում բացասական եզրակացություն են ստանում։ «Տոննաներով ապրանքի վրա արտահանման արգելք է դրվում, որովհետև մի արկղի մեջ թրթուռ է հայտնաբերվել»։
«Ռուսն ասում է՝ [Հայաստանի տեսչական մարմնի] էտ թուղթը մեզ ոչ մի բան ա։ Մենք պա լյուբոմու ռուսներին կամ փող ենք տալիս ու մեր ավտոն անցնում ա, կամ ոչ մի բան չենք տալիս ու ավտոն անցնում ա։ Իրենք ուզեն՝ սեփական նմուշառումն ու փորձաքննությունը կանեն», – ասում է արմավիրցի արտահանողներից մեկը։
Նրա բեռնատարները հետ են շրջվել սահման չհասած։ Ապրանքը վարձով սառցարաններում են պահում, որ չփչանա։
«Հիմա էն սեզոնն ա, որ մեր ապրանքը պետք ա արտահանվի, ու էտ ապրանքը չի գնում ոչ մի տեղ, ու էս պիկին լաբորատորիան չի հասցնում անալիզ անի։ Ապրանքը բարձվում ա մեքենան, գնում ա տերմինալ, տերմինալից նմուշը վերցնում են (որ ավտոյից ուզեն ու որտեղից ուզեն), ջերմային ռեժիմը խախտում են բերքի, հետո մեկ էլ զանգում ասում են՝ պատասխանը բացասական ա եկել, էտ ավտոն տարեք թափեք, բացասական պատասխանով չեք կարա տանեք ոչ մի տեղ։ Ասում են, խոսքի, տրիփս են գտել ծիրանի մեջ կամ ինչ-որ մի հատ թրթուռ են գտել, մեր դեպքում՝ «Կալիֆոռնիա վահանակիր»։ Ու էտ թղթուռի պատճառով տոննաներով ծիրանը պետք է աղբը լցնել։ Գյուղացին էնտեղ է տուժում, տնտեսվարողն էնտեղ է տուժում, բիզնեսմենը՝ էնտեղ, ոչ մեկ ոչ մի բան չի կարողանում անել»։
Նյութի հղումը այստեղ