A
A
Ասադ. «Էրդողանի հետ կհանդիպեմ՝ երբ օրակարգում լինի թուրք զինվորների դուրսբերումը Սիրիայից»
Աջակցիր «Ա1+»-ինՍիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հնարավոր հանդիպմանը, գրում է Ermenihaber.am-ը։
Նշվում է, որ Ասադը հանդիպման լինել չլինելը կապել է դրա բովանդակության հետ և այն հնարավոր համարել, եթե օրակարգում լինի թուրք զինվորների Սիրիայից դուրսբերումը:
«Հանդիպումը կանցկացվի՝ երբ օրակարգում լինի սիրիական տարածքներից թուրք զինվորների դուրսբերման հարցը»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը հնարավոր էր համարել ամեն պահի Ասադին Թուրքիա հրավեր անելը, իսկ Ասադը, անդրադառնալով Թուրքիա-Սիրիա հարաբերությունների կարգավորմանը, ընդգծել էր, որ դրական են տրամադրված հարաբերությունները զարգացնելուն միտված յուրաքանչյուր նախաձեռնության: