Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Երևանի ծառերն անձնագրավորում են. քաղաքապետարան (տեսանյութ)

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվում է կանաչ տարածքների ամբողջական քարտեզագրում, ստեղծվել է տեղեկատվական շտեմարան՝ GIS հիմքով:

Կանաչ տարածքների մեջ առանձին արտացոլված է բուսականությունը: Մինչ աժմ ավելի քան 50 հազար ծառ է քարտեզագրվել ու անձնագիր ստացել: Շտեմարանում ներառված է մանրամասն տեղեկատվություն ծառերի գտնվելու վայրի, բարձրության, լայնության և վիճակի մասին:

ՀՈԱԿ-ը մտադիր է հետագայում ստեղծել բաց հարթակ և ծառերի մասին պարբերաբար թարմացվող տեղեկատվությունը հասանելի դարձնել նաև հանրությանը: