Դեբեդը կրծողներին քշեց տարավ, միակ խերը էտ էր. այգեգործ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Սա մեր ծաղիկ ասած թուզնա ,որ երկու անգամ է բերք տալիս,այսինքն պետք է տար,բայց լա տեսեք ինչա եղել,ամբողջ ծառը ճլորելա,վերջում չորանում ու թափվում է »,-ասում է Նատալյա Մուսայելյանը:
Հատկապես թուզը շատերին էր բերում Արճիս: Նպատակը միայն տեսնելն ու համտեսելը չէր, վերջին տարիներին չրագործությունը դարձել է Արճիսի հարսների լավագույն բիզնեսը: Տիկին Նատալյան գյուղում հայտնի է Տավուշի անմահական մրգերից չրեր պատրաստելու վարպետությամբ: Ասում է՝ չրագործությամբ զբաղվելը արդեն երկար տարիների պատմություն ունի:
Պատմություն, սիրելի զբաղմունք, մեկ-մեկ էլ եկամտի աղբյուր, որն այս տարի կարծես թե կիսատ է մնացել, քանի որ գյուղատնտեսական տարին հաջող չեղավ, բերքը սակավ է, բնականաբար, չրի գործընթացին չհասավ:
Ցույց է տալիս տնամերձ այգու ծաղիկ տեսակի թզի ծառերը, որոնք ամբողջությամբ ցրտահարվել են, հիմա էլ գյուղացիների լեզվով ասած՝ տոթն է խփում:
ԱՆԿՅՈՒՆ+3