Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Արցախցիները Դեբեդում (տեսանյութ)

Դեբեդում՝ «Հայաստանի մանուկներ»  հիմնադրամի միջոցներով կառուցված 9 բնակարանով շենքում արցախցի ընտանիքները հաստատվել են դեռ 44-օրյա պատերազմից հետո: Բնակարանային պայմաններից գոհ են, 10 տարով անհատույց օգտագործելու իրավունք ունեն,սակայն աշխատանք չեն գտնում,հող մշակել կամ անասուն պահել էլ չեն կարող: Քրիստինե Թանդիլյանի ընտանիքը պարբերաբար օգնություններ է ստանում, սակայն տարածք ու անասնագոմ չունենալու պատճառով՝ վերջերս հրաժարվել է կովից ու հորթից:

« Պահիլ տեի, կովն իրանց տեի տա ,ֆորթն ինձ տեր մնա,բայց դե, որ գոմ չունեի ,վեր չկալա, ասի՝ չեմ ուզում, երբ կունենամ ընդով էլ կասեմ , մի ֆող չունեմ ,որ կանաչի ցանեմ  »,-ասում է Քրիստինե Թանդիլյանը:

Ընտանիքին կերակրողն ամուսինն է,ով երբեմն հաջողացնում է աշխատանք գտնել Երեւանում:

 «Ըրեխես օպերացիայի խնդիր ունի,փող չունեմ տանեմ օպերացիայի, չիմ նիսյով ,նաղդով էնքան պարտք ունեմ խանութում, չեմ կարող տեղավորվեմ տամ, պետությունից 60 մանեթ ստանում եմ թոշակ ու նպաստ  »,-ասում է նա:

Ընտանիքի տատիկն էլ Աքորիից տեղափոխվել է Դեբեդ,հույսով , որ այստեղ կօգնի որդու ընտանիքին անասնապահության կամ հողագործության մեջ,բայց սպասումները չեն արդարացել:

Ալավերդիի ԱՆԿՅՈՒՆ+3