A
A
Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Արարատի մարզ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Արարատի մարզ, հետևել մի շարք բնակավայրերի նոր կառուցվող, հիմնանորոգվող և վերակառուցվող ուսումնական հաստատություններում ընթացող աշխատանքներին:
Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍՆ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, Արարատի մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտին Մանուկյանը, մարզպետարանի և պատասխանատու շինարարական ընկերությունների ներկայացուցիչներ:
Նախարար Ժաննա Անդրեասյանը եղել է Փոքր Վեդի համայնքի Մարգար Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում, Արտաշատի ավագ դպրոցում, Մասիսի թիվ 5 ավագ դպրոցում, Հովտաշատի միջնակարգ դպրոցում, իսկ աշխատանքային շրջայցն ավարտել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվանի թիվ 139 ավագ դպրոցում։
Մասիսի թիվ 5 ավագ դպրոցում իրականացվում են վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ. դրանք արդեն ավարտական փուլում են: Երկրորդ մասնաշենքում կառուցվում են բնագիտական լաբորատորիա, մարզադահլիճ և այլ անհրաժեշտ ուսումնական ենթակառուցվածքներ: Նախարարը ծանոթացել է ենթակառուցվածքային և գույքային պայմաններին։ Շրջայցի ընթացքում նախարարն արձանագրել է որոշակի խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն․ դրանց առնչությամբ տեղում տրվել են հանձնարարականներ: