Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բաքվում պահվող հայ գերիների ճակատագիրն ադրբեջանական դատարաններում.ՈԻՂԻՂ (տեսանյութ)

Բանախոսներ՝ ✅ Արա Ղազարյան՝ Միջազգային իրավունքի մասնագետ ✅ Աննա Մելիքյան՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հունիսի 24-ին Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և Բաքվում պահվող մյուս հայերի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունն էլ ուղարկվել դատարան, 15 մեղադրյալի վերաբերյալ գործերը տրվել են մեղադրյալներին ու նրանց փաստաբաններին` ծանոթանալու համար։ Ադրբեջանում այս պահին 23 հայ գերի կա` ներառյալ ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Բաքուն նրանց ծանր մեղադրանքներ է առաջադրել։ Ի՞նչ սպասել դատավարություններից։ Ի՞նչ տեղեկություններ կան Ադրբեջանում բանտարկված, Արցախից գերեվարված այլ անձանց մասին։