Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Սրանով է պայմանավորված այդ ուժային կենտրոնների այցելություններն ու շեշտադրումները. Գուրգեն Սիմոնյան (տեսանյութ)

«Արևմուտքը կարող է մեզ զենք մատակարարել անգամ Թուրքիայի տարածքով։ Արևմուտքը Թուրքիային պարտադրելու լծակներն ունի, բայց պլան Ա-ն մնում է Վրաստանի տարածքով մատակարարելը։ Եվ եթե Արևմուտքը ցանկացավ ինչ-որ բան ուղարկել Հայաստան, այդ ճանապարհը կապահովի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե Եվրամիության կողմից Վրաստանի անդամակցության թեկնածուի կարգավիճակի կասեցումը խոչընդոտ չի՞ հանդիսանա Ֆրանսիայից Հայաստան զենքի ներկրմանը։

Հիշեցնենք, որ ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի անդամակցության թեկնածուի կարգավիճակն այն բանից հետո, երբ այդ երկիրն ընդունեց, այսպես ասած, օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրենքը: Եվրոպական երկրներում համարում են, որ Վրաստանը դա արեց Ռուսաստանի ճնշմամբ, և այդպիսով այդ երկիրն ապացուցեց, որ ռուսամետ ուղղվածություն է որդեգրում։ Իսկ Հայաստանը զենքի մատակարարումների պայմանագրեր ունի Ֆրանսիայի հետ, և դա պետք է ներկրի Վրաստանի տարածքով։

Քաղաքագետն անդրադարձավ նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /USAID/ ղեկավար Սամանթա Փաուերի՝ Հայաստան կատարած այցին և արցախցիների հետ ժյանգալով հաց թխելու քայլին։ «Փաուերի՝ ժանգյալով հաց թխելը նշանակում է արցախցիների՝ Արցախում ապրելու իրավունքի իրացման հնարավորություն»,- ասաց Գուրգեն Սիմոնյանը։

Մանրամասները՝    տեսանյութում։