A
A
Արգելված վայրերից հեռացվում են տուրիստական մեքենաների գովազդային վահանակները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը շրջայց է կատարել Կենտրոն վարչական շրջանում: զբոսաշրջային ավտոբուսների ու միկրոավտոբուսների վարորդները, որոնք մեքենաների վրա գովազդային վահանակներ էին փակցրել, զգուշացվել են, 8 տնտեսվարողի նկատմամբ արձանագրություն է կազմվել, 22 վահանակ՝ առգրավվել: Վարորդներին առաջարկվել է դիմում ներկայացնել քաղաքապետարան, որից հետո պարզ կլինի, թե նրանք որտեղ կարող են գործունեություն ծավալել: Շրջայցները շարունակական են լինելու, որի նպատակը մայրաքաղաքն անօրինական և սահմանված նորմերին չհամապատասխանող գովազդներից զերծ պահելն է: