A
A
ՆԳ նախարարը Կապանում հանդիպում կունենա քաղաքացիների հետ
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 11-ին՝ ժամը 15:00-ին, Կապանում ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը կհանդիպի քաղաքացիների հետ։
Ընդունելությունը տեղի կունենա ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում (հասցե՝ Սյունիքի մարզ, ք․ Կապան, Մ. Հարությունյան փող., 1ա շենք)։
Ընդունելությանը մասնակցել ցանկացող քաղաքացիները 14։45-ին կարող են ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն։