Հուլիսի 10-ից երթևեկության փոփոխություններ՝ Գարեգին Նժդեհ- Արշակունյաց, Արցախ – Արին Բերդ և Գայի պողոտայի մի շարք խաչմերուկներում
Աջակցիր «Ա1+»-ինՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 10-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևան քաղաքի մի շարք փողոցներում: Գարեգին Նժդեհի փողոց - Արշակունյաց պողոտա խաչմերուկում՝ Գարեգին Նժդեհի հրապարակից բարձրացող ուղղությամբ կարգելվի հետադարձը: Արցախի պողոտա – Արին Բերդի փողոց խաչմերուկում՝ Արին Բերդի փողոցից դեպի Արցախի պողոտա – Այվազովսկու փողոց խաչմերուկ ուղղությամբ նախկին «միայն աջ» և «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «աջ և ուղիղ» և «ուղիղ և ձախ» ուղղություններով:
Արցախի պողոտայում՝ ուղղությունը դեպի Արցախի պողոտա – Այվազովկսու փողոց ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը՝ խաչմերուկից 50մ երկարությամբ: Նաև Արին Բերդի փողոցից կարգելվի հետադարձը: Գայի պողոտա – Քոչարյան փողոց խաչմերուկում կարգելվի հետադարձը: Ինչպես նաև Գայի պողոտա – Թոթովենցի փողոց խաչմերուկում նախկին «միայն աջ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «դեպի աջ և ձախ» ուղղություններով: Նշված ճանապարհահատվածներում կիրականացվեն համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ: