A
A
Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 8-ին, ժամը 13:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիգոր Լուսավորչի փողոցում ավտոմեքենա է պայթել, ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ընթացքի մեջ գտնվող «Nissan» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1992 թ.) գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք, որն ուղեկցվել է պայթյունով և հրդեհի բռնկմամբ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդն ու ուղևորը (Ա. Մ., ծնված 1966 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Հրդեհը մարվել է տեղի ուժերով։
Փրկարարներն իրականացրել են ավտոմեքենայի հովացման, ավտոճանապարհի լվացման աշխատանքներ և հերթապահել՝ մինչ գազի բալոնի պարպվելը։