A
A
Ուկրաինայում ռմբակոծության զոհերի թիվը հասել է 28-ի
Աջակցիր «Ա1+»-ինՌուսական զորքերի այսօրվա ավիահարվածի հետևանքով զոհվել է 28, վիրավորվել՝ 112 մարդ։ Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։ Ռուսական զորքերը վնասել են ավելի քան 50 քաղաքացիական հաստատություն, այդ թվում՝ բնակելի շենքեր, բիզնես կենտրոն և երկու բուժհաստատություն։
«Մահացել է 28 մարդ․ 11-ը՝ Դնեպրոպետրովսկի մարզում, 17-ը՝ Կիևում, տուժել է 112 մարդ․ 62-ը՝ Դնեպրոպետրովսկի մարզում, 48-ը՝ մայրաքաղաքում, 2-ը՝ Կիևի մարզում», – հայտնել է ՆԳՆ ղեկավարը։