Բացել լրահոսը Փակել լրահոսը
Միրզոյան
A A
Պաշտոնական

Միրզոյանը Վաշինգտոնում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը

Հուլիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում։

Հայտնում են ԱԳՆ-ից։

Նախարար Միրզոյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։