Բացել լրահոսը Փակել լրահոսը
58
A A
Հասարակություն

Վարորդը պարեկներին լիցքավորված ատրճանակ է ներկայացրել

ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի պարեկները հուլիսի 5-ի ժամը 10-ի սահմաններում Քուչակ գյուղի հատվածում ծառայություն կատարելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Աուդի» մակնիշի մի մեքենա: Երևանի բնակիչ 29-ամյա վարորդը հետևի նստելատեղին դրված պայուսակի միջից ներկայացրել է ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 4 փամփուշտով:

Հայտնաբերվածը և կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: