Բացել լրահոսը Փակել լրահոսը
016b1ce6-2805-4c3a-b673-b88664c1f073_porfra1-gettyimages-132510335816x9
A A
Սպորտ

Եվրո-2024. Ֆրանսիան կիսաեզրափակչում է

Այսօր կայացավ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի երկրորդ խաղը, որում հանդիպեցին Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքականները։

Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0։

Թիմերը հաղթողին որոշեցին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի հաջողակ գտնվեցին ֆրանսիացիները (5-3)։

Այսպիսով՝ կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը կհանդիպի Իսպանիայի ընտրանու հետ, որն այսօր հաղթեց մրցաշարի տանտերերի՝ Գերմանիայի թիմին (2-1):